Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետները անվանել են հինգ «սուպերմթերք», որոնք կարող են օգնել ամրապնդել իմունային համակարգը, ինչպես նաև թույլ տալ օրգանիզմին ավելի հեշտությամբ տանել հիվանդությունները և ավելի արագ ապաքինվել, փոխանցում է Лента պարբերականը։
Առաջին հերթին օգնում են ցիտրուսային մրգերը։ Դրանք օգտակար են մարդու իմունային համակարգը ակտիվ պահելու և վարակների դեմ պայքարի համար:
Բրոկկոլին հարուստ է A, C, E վիտամիններով, ինչպես նաև բջջանյութով, հակաօքսիդանտներով։
Սխտորն իր հերթին պարունակում է մեծ քանակությամբ ծծմբային միացություններ։ Այն կարող է օգնել նվազեցնել մրսածությամբ հիվանդանալու հավանականությունը կամ հեշտացնել հիվանդության ընթացքը:
Կոճապղպեղը հակաբորբոքային հատկություն ունի, իսկ կոճապղպեղի թեյը կարող է օգնել թեթևացնել կոկորդի ցավը:
Վերջապես, մասնագետները խորհուրդ են տալիս հավի միսը որպես վիտամին B6-ի աղբյուր։ Այն հակաբորբոքային սպիտակուցի աղբյուր է, որն օգնում է օրգանիզմին ավելի արագ վերականգնվել: shantnews.am