
Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան նոր հակակորոնավիրուսային սահմանափակումներ է մտցրել ազգային առաջնությունում։
Նոր կանոնների համաձայն, 2022թ․ Բրազիլիայի առաջնությանը կկարողանան մասնակցել միայն պատվաստված ֆուտբոլիստները, հաղորդում է Կոնֆեդերացիայի կայքը։ Ակումբներն արդեն ստացել են նոր բժշկական պահանջները եւ պետք է Կոնֆեդերացիայի բժշկական հանձնախմբին ներկայացնեն ֆուտբոլիստների պատվաստման սերտիֆիկատները։
Բրազիլիայի առաջնությունը կմեկնարկի ապրիլին, կավարտվի նոյեմբերին։ Գործող չեմպիոնը «Աթլետիկո Մինեյրոն» է։ news.am