Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը բարդ է, սակայն կառավարությունը չի նախատեսում պարտադիր պատվաստումներ մտցնել։
Մինչ օրս ամբողջությամբ պատվաստվել է 1,2 մլն մարդ, որը կազմում է ընդհանուր բնակչության 41,3%-ը։
«Իրավիճակը շատ ծանր է, այս պայմաններում պատվաստումը մեզ համար փրկություն է, և մենք շարունակում ենք ծրագիրը խրախուսման մեխանիզմով, ունենք նաև պատվաստումների պլան, որը մշակվում է և հաջորդ շաբաթ կներկայացնենք պատվաստումների խորհրդին։ Պարտադիր պատվաստման մասին չի բարձրաձայնում ոչ փորձագետները, ոչ էլ Առողջապահության նախարարությունը»,- ասել է Գաբունիան։
Զանգվածային իմունիտետի զարգացման համար, ըստ համաճարակաբանների, անհրաժեշտ է բնակչության 70%-ի պատվաստումը։
Վերջին օրերին օրական հիվանդացության ցուցանիշը կազմում է մոտ 5,5 հազար։ Համաճարակի սկզբից երկրում գրանցվել է վարակի ավելի քան 984,000 դեպք, ապաքինվել է ավելի քան 924,000 հիվանդ, մահացել է 14,395-ը։