Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի դպրոցի սպորտդահլիճը արդեն երկար տարիներ է ծառայում է ինչպես դպրոցի աշակերտներին, այնպես էլ գյուղի երիտասարդներին, սպորտով զբաղվելու եւ սպորտային միջոցառումներ անցկացնելու համար:
Օրոջալար գյուղը շրջանին հայտնի է սեղանի թենիսի սպորտաձեւով, սակայն դահլիճի անբարվոք վիճակից ելնելով մարզումները անցկացվում են կիսով չափ:
Մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Արդեն 5 տարի է անցել ինչ վերանորոգել ենք դահլիճի հատակը, սակայն նորից քանդվել է եւ գտնվում է վատ վիճակում: Կարելի է ասել դահլիճի հատակը ենթակա է ընդհանուր փոփոխման: Փետվարի 5 -ին պետք է կայանա սեղանի թենիսի մունիցիպալ առաջնություն, որտեղ հաղթող մասնակիցները կընդգրկվեն հավաքականի կազմում եւ հետագայում կմասնակցեն Վրասանի պատանեական առաջնությանը: Մարզումները անցկացնում ենք ինչքան որ հնարավոր է, որովհետեւ հատակի վատ վիճակը շատ է խանգարում մեզ»:
Այն հարցին թե՞ նախատեսվում է արդյոք վերանորոգման աշխատանքներ իրականացնել դահլիճում, Օրոջալարի դպրոցի տնօրեն՝ Քաջավան Հանեսյանը ասաց. «Մեր դահլիճի վերանորոգման հետ կապված արդեն երկար ժամանակ է մենք գրավոր նամակ էինք ուղարկել ռեսուրս կենտրոն, որպեսզի իրենք տեղյակ լինեին եւ ուղարկեին մեր քաղաքապետին: Սակայն ոչ մի պատասխան չենք ստացել եւ այս պրոցեսը դեռեւս գտնվում է սպասողական վիճակում»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.