Սեղանի թենիսի բաց առաջնություն Օրոջալար գյուղում

Սեղանի թենիսի բաց առաջնություն Օրոջալար գյուղում

Փետրվարի 26 -ին Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի դպրոցի սպորտդահլիճում ավարտվեց սեղանի թենիսի բաց առաջնությունը :

Սեղանի թենիսի առաջնությանը մասնակցում էին 60 տղա եւ 32 աղջիկ` Օրոջալարի դպրոցի աշակերտներ, գյուղի երիտասարդներ, Արագյալ, Նինոծմինդա, Նինոծմինդայի թիվ 1 դպրոց եւ Նինոծմինդայի սպորտդպրոցի սաներ:

Մրցույթը կազմակերպել էր Նինոծմինդայի մարզադպրոցի թենիսի խմբակի մարզիչ Աշոտ Սողոյանը, Նինոծմինդայի մարզադպրոցի աջակցությամբ:

Տղաների անհատական պայքարում առաջին հորիզոնականը գրավեց Հայկ Հարութունյանը, 2 -րդ տեղը` Վլադիմիր Սչանյանը իսկ 3 -ը` Գրիգոր Թթթյանը: Աղջիկներից 1 -ին տեղը գրավեց Արմենուհի Հանեսյանը, 2 -ը` Ալյա Հանեսյանը, 3 -ը` Թազայան Անին:

Թիմային խաղում 1 -ին հորիզոնականին արժանացավ Նինոծմինդայի մարզադպրոցը, 2 -րդ տեղում էր Նինոծմինդայի թիվ 1 դպրոցը իսկ 3 -ը` Օրոջալարը:

Օրոջալար գյուղի երիտասարդները իրենց շնորհակալական խոսքն են հայտնում Աշոտ Նորսոյանին, ով աջակցել է սպորտդահլիճի բարելավման հարցում:

Մանրամասները՝ ձայնագրությունում.