Կան բոլոր շանսերը, որ պանդեմիան շուտով կավարտվի.Վիրուսաբան

Կան բոլոր շանսերը, որ պանդեմիան շուտով կավարտվի.Վիրուսաբան

Վիրուսաբան Կոնստանտին Չումակովը  հայտարարել է, թե կան բոլոր շանսերը, որ կորոնավիրուսի պանդեմիան շուտով կավարտվի, ինչը հաստատում է նաև պատմությունը։

Մասնագետը հիշեցրել է, որ ընդհանուր առմամբ պանդեմիաները 2-3 տարուց ավելի չեն տևում։ Նա օրինակ է բերել իսպանական գրիպի պանդեմիան, որը լուրջ փորձություն էր մարդկության համար։

«Ըստ տարբեր գնահատականների, 50-100 մլն մարդ է մահացել այդ գրիպից։ Բայց դա 2.5 տարի է տևել։ Եվ այդ վիրուսը չի վերացել, այն ուղղակի վերածվել է սեզոնային գրիպի»,-ասել է նա։ Չումակովը նաև նշել է, որ մահացությունն օմիկրոնից ընկել է մինչև 0․1% նախկին շտամմերի 2%-ի համեմատ։

Ըստ նրա, այն ժամանակ պատվաստանյութ չի եղել և բոլորը հիվանդացել են՝ դրանով իսկ ձևավորելով պոպուլյացիոն իմունիտետ։

«Քանի որ հիմա «օմիկրոնն» է ի հայտ եկել, գուցե, սա այն շանսն է, որ շուտով ամեն ինչ կավարտվի»,-ասել է Չումակովը։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադնան Հեբրեյեսուսն ասել էր, որ 2022 թվականը պետք է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը հանդիսանա։

PanARMENIAN.Net

Email