Այսօր՝ հունվարի 26 -ին, ժամը 15:40 -ի սահմաններում Նինոծմինդա-Բավրա միջպետական նշանակության ճանապարհին, Օրլովկա գյուղի կամրջի մոտ Audi մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանանապարհի երթեւեկելի հատվածից:
Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել: Մեքենան աննշան վնասվել է դիմային հատվածում։
Նինոծմիմդայի Փրկարար ծառայության աշխատակիցները ցուցաբերել են օգնություն եւ մեքենան դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված:
Ճանապարհը պատված է մերկասառույցով։
Նշենք նաև, որ նշված ճանապարհահատվածը պարբերաբար մաքրվում է և մշակվում ավազաաղային խառնուրդով։