Մերկասառույցի պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից

Մերկասառույցի պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից

Այսօր՝ դեկտեմբերի 23 -ին, ժամը 13:00 -ի սահմաններում Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը դուրս է եկել ճանանապարհի երթեւեկելի հատվածից:

Պատահարի արդյունքում տուժածներ չկան։ Մենք այն պահին ներկա գտնվեցինք երբ վերոնշյալ ճանապարհով երթեւեկող վարորդները օգնել էին եւ մեքենան դուրս բերել: Վարորդների խոսքով՝ ճանապարհին առկա մերկասառույցի պատճառով է մեքենան դուրս եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց:

Նշենք, որ դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհը մշակված չէ աղով ու ավազով: Վարորդներին կոչ ենք անում ցուցաբերել զգուշություն եւ երթեւեկել ձմեռային անվադողերով: