Ռուսաստանը պահանջել է անհապաղ դուրս բերել օտարերկրյա զորքերը Սիրիայից

Ռուսաստանը պահանջել է անհապաղ դուրս բերել օտարերկրյա զորքերը Սիրիայից

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները պահանջում են դուրս բերել օտարերկրյա զորքերը Սիրիայից։ Նրա խոսքերը փոխանցել  է RIA Novosti-ն։

Պոլյանսկին ընդգծել է, որ Սիրիայում ապօրինի գտնվող զորքերը պետք է անհապաղ լքեն երկիրը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն չի հաղթահարում ահաբեկչության դեմ պայքարը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կանխատեսել էր Սիրիայից ԱՄՆ-ի ուժերի մոտալուտ դուրսբերում։ Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները կլքի երկիրը, քանի որ այնտեղ նրանց համար «անհարմար» է, և նրանք այնտեղ շատ խնդիրներ են ունենում։ shantnews.am