ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ են չեղարկվել ձյան առատ տեղումների պատճառով

ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ են չեղարկվել ձյան առատ տեղումների պատճառով

Ավելի քան 3,5 հազար ավիաչվերթներ են չեղարկվել և ավելի քան 80 հազար սպառողներ հոսանքազրկվել են շաբաթ օրը ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների պատճառով, հաղորդում են մոնիթորինգային ծառայությունները:

Power ինտերնետ ռեսուրսի տվյալներով՝ Մասաչուսեթս նահանգում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 79 հազար սպառող, Դելավերում ՝ գրեթե 4 հազար։

FlightAware պորտալը հայտնում է, որ շաբաթ օրը չեղյալ է հայտարարվել 3 520 չվերթ։

Մասաչուսեթսում իշխանություններն արգելել են խոշոր բեռնատարների երթևեկությունը մայրուղով և բնակիչներին խորհուրդ են տվել առանց անհրաժեշտության ճանապարհ դուրս չգալ: shantnews.am