Կախեթիում սպանվել է թոշակառու

Կախեթիում սպանվել է թոշակառու

Սիղնաղիի մունիցիպալիտետի Ջուգաանի գյուղում 68-ամյա կնոջ դի են հայտնաբերել։ Նախնական վարկածով՝ սպանությունը կատարվել է կողոպուտի նպատակով։ Հարձակվողը տանը սպասել է թոշակառուին, կնոջը մահացու վնասվածքներ հասցրել դանակով, այնուհետև փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն իրավապահ մարմիններին հաջողվել է նրան հայտնաբերել Թբիլիսիում։

Տղամարդն ընդունել է հանցանքը։ Պարզ է դարձել նաև, որ վերջինս եղել է ազատազրկման մեջ, սակայն նրան ներում են շնորհել և ազատ արձակել։

Նշենք, որ հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108 հոդվածով՝ դիտավորյալ սպանություն։ aliq.ge