Ազարտային խաղերից 2021-ին պետական բյուջե է մուտքագրվել 78,406 մլն լարի

Ազարտային խաղերից 2021-ին պետական բյուջե է մուտքագրվել 78,406 մլն լարի

Վրաստանի Ֆինանսների նախարարության հրապարակած համախմբված բյուջեի եկամուտների (առանց կոնսոլիդացիայի) համաձայն՝ 2021 թվականին ազարտային խաղերից բյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 78,406 մլն լարի (մոտ 25,759 մլն դոլար), որից 12,133 մլն լարին (մոտ 3,986 մլն դոլար)՝ համակարգչային էլեկտրոնային խաղերից (առցանց կազինոներ): 

Նույն տվյալների համաձայն՝ 2020 թվականին ազարտային խաղերի բիզնեսից բյուջե է մուտքագրվել 19 261 560 մլն լարի, որից 12 461 մլն լարին՝ առցանց խաղերից։ 

Ինչ վերաբերում է նախքան համաճարակը եղած տվյալներին, ապա 2019 թվականին խաղային բիզնեսը բյուջե է վճարել 128,401 մլն լարի, որից 12,411 մլն լարին՝ առցանց խաղերից։ 

Նշենք նաև, որ, համաճարակային՝ 2020 թվականին խաղային բիզնեսի շրջանառությունը կազմել է 32,091 մլրդ լարի։ Սա 2019 թվականի տվյալների համեմատ 6,231 մլրդ լարիով,  իսկ 2018 թվականի համեմատ՝ 18,285 մլրդ լարիով է ավելի։ 

Հատկանշական է, որ 2020 թվականին խաղային բիզնեսի մասնաբաժինը բիզնես ոլորտի ընդհանուր շրջանառության մեջ ավելացել է մինչև 28%։ Սա այն դեպքում, երբ 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 23,7%, իսկ 2018 թվականին՝ 16%։ aliq.ge