Նինոծմինդայի շրջանի Մեծ Գոնդուրա գյուղի երիտասարդները ձմռան ամիսներին չունեն հնարավորություն եւ վայր որտեղ կարող են զբաղվել սպորտով:
Բնակիչներից Շահեն Շիրինյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մեր գյուղը միշտ էլ առաջատար է եղել տարբեր տեսակի սպորտի ասպարեզում, սակայն այս օրվա դրությամբ ոչ մի զբաղվելու կամ մարզվելու տեղ չունենք: Մեր բնակչության անունից խնդրում ենք, որ ուշադրություն դարձնեն եթե սպորտդահիլճ չեն կառուցում գոնե մինի ֆուտբոլի խաղադաշտը վերանորոգեն, որպեսզի երիտասարդությունը ծխելու կամ հեռախոսների հետ խաղալու փոխարեն զբաղվեն սպորտով: Մինի մարզադաշտը նույնպես անմխիթար վիճակում է գտնվում արհեստական գորգը քանդվել է ինչպես նաեւ ցանկապատը»:
Բնակիչներից մեկի խոսքով՝ շատ խնդիրներ լուծված են օրինակ գիշերային լուսավորությունը կամ աղբի հարցը, բայց կան խնդիրներ որոնք այսօր էլ արդիական են, մեծահասակների զբաղվելու վայր եւ սպորտդահլիճի բացակայությունը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Մեծ Գոնդուրայի մինի մարզադաշտը
Կարդացեք նաեւ՝