Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի երիտասարդները հատկապես ձմռանը չունեն վայր որտեղ կարող են իրենց ազատ ժամանակը անցկացնել:
Երիտասարդներից Լյովա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց. «Անցած տարի ավարտին է հասցվել Թորիայի մինի մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, սակայն ձմռան պայմաններում խաղադաշտում սպորտով զբաղվել հնարավոր չէ: Այդ պատճառով գյուղի երիտասարդները հավաքվում են գյուղի կենտրոնում և թղթախաղ են խաղում: Մեկ – մեկ օգտվում ենք դպրոցի սպորտդահլիճից վոլեյբոլ ենք խաղում բայց թե դահլիճը պատկանում է դպրոցին եւ ոչ միշտ է հնարավոր այնտեղ զբաղվել: Ունենք սպորտդահլիճ գյուղի համար սակայն միայն հիմքն է դրված, եթե հնարավոր է թող դա կառուցեն»:
Նշենք, որ «Աջակցություն գյուղին» ծրագրով Թորիայում 2020 թվականին հիմք է դրվել սպորտդահլիճի կառուցմանը, սակայն աշխատանքները մնացել են կիսատ: Նախկինում NOR ռադիոկայանը մի քանի անգամ լուսաբանել էր, որ 2021 թվականին նախատեսվում էր շարունակել դահլիճի կառուցման աշխատանքները: Սակայն Նինոծմինդայի քաղաքապետարանից ստացած տեղեկության համաձայն, Թորիա եւ Ղաուրմա գյուղերի դահլիճների աշխատանքները շարունակելու տենդեր մրցույթը պետք է միասին հայտարարվեր, բայց եղանակային պայմանները թույլ չեն տվել այդ պատճառով էլ աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի, այսինքն 2022 թվականին»:
Կիրականացվեն այս տարի աշխատանքներ թե ոչ , NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ կտեղեկացնի զարգացող իրադարձությունների մասին:
Ավելացնենք նաեւ, որ անցած տարի ավարտին է հասցվել Թորիյաի մինի մարզադաշտի վերանորոգման աշխատանքները:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝