Այսօր՝ նոյեմբերի 17 -ին NOR ռադիոկայանի լրագրողը այցելեց Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղ, որտեղ բնակիչների հետ զրուցեց գյուղում առկա խնդիրների մասին:
Բնակիչներից Արարատ Պետրոսյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Թորիայի սպորտդահլիճի հիմքը դրվել է անցած տարի, բայց որքանով մենք տեղյակ ենք այս տարի նույնպես կա որոշակի գումար հատկացված կառուցումը շարունակելու համար, սակայն աշխատանքները ինչ – ինչ պատճառներով մինչեւ օրս չեն սկսել: Գյուղի մինի մարզադաշտը այս տարի նորոգեցին սակայն լուսավորությունը շատ վատ է, լամպերը արդեն շարքից դուրս են եկել: Երիտասարդները երեկոյան աշխատանքից հետո են դաշտում հաճախում, սակայն լուսավորության թույլ եւ չաշխատելու պատճառով չեն կարողանում զբաղվել ֆուտբոլով»:
Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը նախկինում անդրադարձել էր Թորիայի սպորտդահլիճի շինարարական աշխատանքների շարունակման համար հատկացվել էր 10 000 լարի գումար: Ենթակառուցվածքների ծառայությունից հայտնել էին, որ Թորիայի եւ Ղաուրմայի սպորտդահլիճների աշխատանքները միասին կհայտարարվեն որպես 1 տենդեր:
Այս տարի կկատարվե՞ն աշխատանքներ, թե՞ ոչ, այդ հարցի վերաբերյալ մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյան հետ. Նրա խոսքով՝ Թորիայի եւ Ղաուրմայի սպորտդահլիճների աշխատանքների իրականացման համար դեռեւս մրցույթ չի հայտարարվել: Քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս այդ պատճառով աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի: Տենդեր հայտարարելու եւ այդ ամբողջ գործնթացի համար երկար ժամանակ է հարկավոր:
Իսկ ինչ վերաբերվում է մինի մարզադաշտի գիշերային լուսավորության շարքից դուրս գալուն, NOR ռադիոկայանը կապ հաստատեց աշխատանքների պատասխանատու Արմեն Հովսեփյանի հետ:
Հովսեփյանի խոսքով. «Մենք տեղադրել ենք աշխատող լամպեր, սակայն գնդակով հարվածելուց հետո լամպերից մեկը շարքից դուրս է եկել: Մեր աշխատանքների իրականացման ընթացքում կամ հանձանժողովի ստուգման ժամանակ այդպիսի խնդիր չի գրանցվել, այդ պատճառով լամպերի համար մենք պատասխանատվություն չենք կրում»:
Հիշեցնենք, որ այս տարի Թորիայի մինի ֆուտբոլի խաղադաշտի աշխատանքների համար հատկացվել էր մոտավորապես 32 000 լարի: Աշխատանքները իրականացրել էր Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Նշենք, որ մինի մարզադաշտերի լուսավորության խնդիրը առկա է ինչպես Նինոծմինդա քաղաքի այնպես էլ շրջանի որոշ գյուղերի խաղադաշտերում:
Նախկինում լուսաբանված նյութերին ծանոթանալու համար անցեք վերոնշյալ հղումներով.