Վրաստանում արձանագրվել է Covid 19 -ի 19 098 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է Covid 19 -ի 19 098 նոր դեպք

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 19 098 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 17 531 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 38 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 52 362 թեստ, այստեղից 29 383-ը արագ, իսկ 22 979-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 36.47 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 30.65 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 27 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 314 603 դեպք, որից 1 089 091 հիվանդ ապաքինվել է, 15 212-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է՝ 2 750 228 պատվաստում, օրական՝ 2 443։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 850 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 962 անձ:

Երեկ, փետրվարի 5-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 23 134 նոր դեպք, ապաքինվել է 17 594 պացիենտ, մահացել 33 մարդ: 1tv.ge