ՆԱՏՕ-ն ծրագրում է Իսպանիայի և Գերմանիայի միջև գազատար կառուցել

ՆԱՏՕ-ն ծրագրում է Իսպանիայի և Գերմանիայի միջև գազատար կառուցել

ՆԱՏՕ-ի երկրները դիտարկում են Իսպանիայից Ֆրանսիա և Գերմանիա գազատար կառուցելու հնարավորությունը, ինչը «կթուլացնի Կենտրոնական Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից»։ Այս մասին գրում է La Vanguardia-ն՝ վկայակոչելով Իսպանիայի կառավարության աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պարբերականը պնդում է, որ Բեռլինը չափազանց հետաքրքրված է նախագծով։

Նշվում է, որ Պիրենեյան թերակղզում, մասնավորապես՝ Իսպանիայում և Պորտուգալիայում, կա հեղուկ գազի վերամշակման համար անհրաժեշտ վերագազիֆիկացման ութ կայան։ shantnews.am