Ճապոնիան կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան

Ճապոնիան կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Ուկրաինայի տարածքում գտնվելու սպառնալիքի մակարդակը բարձրացնել մինչև առավելագույնը՝ չորրորդը, և իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել այդ երկրի տարածքը: Ինչպես տեղեկացնում է վկայակոչելով «Իզվեստիա»-ն, այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործեի նախարարությունը:

Ըստ Ճապոնիայի արտաքին գերատեսչության դասակարգման՝ այս կամ այն երկրի տարածքում գտնվելու վտանգի չորրորդ մակարդակը նշանակում է անհապաղ լքել պետության տարածքը և հրաժարվել այդ երկիր ցանկացած ուղևորությունից:

Ճապոնիայի ԱԳՆ-ն իր որոշումը բացատրել է ռուս-ուկրաինական սահմանին լարվածության շարունակական աճով: 1in.am