Ուկրաինա Ռուսաստան կոնֆլիկտը եւ Վրաստանի դերը

Ուկրաինա Ռուսաստան կոնֆլիկտը եւ Վրաստանի դերը

Ուկրաինա Ռուսաստան կոնֆլիկտի թեման շարունակում է արդիական մնալ եւ այն որոշ պետությունների համար շահավետ է իսկ որոշների համար էլ մտահոգիչ։

Ի՞նչ ազդեցություն կունենա Ուկրաինա Ռուսաստան կոնֆլիկտը Վրաստանի վրա եւ կանդամագրվե՞ն Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ -ին թե ոչ: Շատերը խոսում են լայնածավալ կոնֆլիկտի մասին, ո՞ր դեպքում է դա հնարավոր եւ եթե լինի կոնֆլիկտը ի՞նչ է սպասվում Վրաստանին: Եթե Վրաստանը անդամակցի ՆԱՏՕ -ին պետության վիճակը տնտեսապես կբարելավվի՞, թե՞ կմնա նույն մակարդակի վրա, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք փորձագետ Զուրա Բաթիաշվիլիի եւ Նինոծմինդայի բնակիչ Արայիկ Բդոյանի հետ:

Զուրա Բաթիաշվիլի
Լուսանկարը՝ «Ինտերպրեսնյուս» լրատվականի

Փորձագետ Զուրա Բաթիաշվիլին կարծում է, որ Վրաստանը կմտնի ՆԱՏՕ -ի կազմի մեջ, բայց հստակ ժամանակամիջոց չկա, որովհետեւ դա կախված է տարբեր պետություններից:

Նինոծմինդայի բնակիչ Արայիկ Բդոյանն էլ կարծում է, որ ՆԱՏՕ -ն Վրաստանին չի ընդունի իր կազմի մեջ: Եթե ընդուներ ապա արդեն 10 տարի է Վրաստանը շարժվում է ՆԱՏՕ -ի սահմանված կանոններով մինչեւ հիմա պետք է որ ընդունած լիներ:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կանխատեսում են փորձագետները եւ բնակիչները, բայց իրականում զարգացումները կարող են այլ ուղղություններով ընթանալ։

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ուկրաինա Ռուսաստան կոնֆլիկտը եւ Վրաստանի դերը