Ուսուցիչների մեծ մասը, հատկապես նրանք, ովքեր ապրում և աշխատում են քաղաքից հեռու դպրոցներում, դասերը բաց չթողնելու և գումար չծախսելու համար խնդրում են տեղում հետազոտվել կորոնավիրուսի համար։
Դպրոցական ավելի անվտանգ միջավայր ապահովելու համար ուսուցիչները, ովքեր ունեցել են կորոնավիրուս կամ երկու չափաբաժիններով պատվաստված են, պետք է երկու շաբաթը մեկ անգամ կատարեն կորոնավիրուսի PCR թեստ, իսկ մեկ դոզայով պատվաստված կամ չպատվաստված ուսուցիչները պետք է շաբաթը մեկ անգամ կատարեն արագ հակագենի թեստ։
Ուսուցիչներից մեկը, ասում է, որ ուսուցիչները 7 օրը մեկ թեստ են հանձնում. Դրա համար նրանք գնում են Նինոծմինդա քաղաք։ Լավ կլիներ, որ պետությունը միջոցներ հատկացներ, որպեսզի թեստավորումը տեղում իրականացվի։ Նախ՝ երեխաներին թողնում ենք, դասերը չեն անցկացվում, երկրորդ՝ ամեն շաբաթ ճանապարհին 50 լարի ենք հատկացնում, որ թեստ հանձնենք։
Վրաստանի պետական և մասնավոր դպրոցների դպրոցական բժիշկներն արդեն սկսել են կորոնավիրուսի թեստավորում անցկացնել ուսուցիչների և անձնակազմի համար։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում թեստավորում կիրականացվի այն դպրոցներում, որտեղ բժիշկներ կան։ Խոսքը Նինոծմինդա քաղաքի թիվ 1, 2, 4 և Գանձա գյուղի թիվ 2 դպրոցների մասին է։
Դպրոցի բժիշկներին վերապատրաստել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ներկայացուցիչները։ Այն դպրոցներում, որտեղ բժիշկները դեռ չեն վերապատրաստվել, թեստավորումը կշարունակի մնալ ՀԱԿ-ի պատասխանատվություն տակ:
Կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար հիվանդության առկայության դեպքում առանձին դասարաններում կամ դպրոցում ժամանակավորապես անցնում են հեռավար ուսուցման։