Տաղանդավոր նկարչուհիները Ուչմանա գյուղից

Տաղանդավոր նկարչուհիները Ուչմանա գյուղից

Սիրանուշ եւ Ռուզաննա Հարոսյան քույրերը Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղից են: Նրանք դեռ փոքր տարիքից ունեցել են նկարչական տաղանդ եւ սեր դեպի գույներն ու մատիտները:

Սիրանուշը 17 տարեկան է եւ սովորում է Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղի հանրային դպրոցի 11 -րդ դասարանում:

«Դպրոցում նկար չենք անցնում, ես ինքնուս եմ, ոչ մի տեղ չեմ սովորել: Իմ նկարների մեծ մասը նկարում եմ սեւ մատիտով: Նաեւ նկարում եմ տարբեր տեսակի պաստառներ՝ դպորցի համար: Անցած տարի մասնակցել եմ դպրոցից ցուցահանդեսի, սակայն համավարակի պատճառով ոչ մի պատասխան դեռ չենք ստացել: Դպրոցը ավարտելուց հետո ուզում եմ սովորել դիզայներ: Ամառային արձակուրդներին մտադիր եմ հաճախել գեղանկարիչ Համլետ Արոյանի մոտ դասընթացների», -ասում է Սիրանուշը:

Նշենք, որ բացի նկարչությունից Սիրանուշը ազատ ժամանակ օգնում է մայրիկին տան գործերում, սիրում է թխվածքներ պատրաստել, ինչպես նաեւ զբաղվում է եղունգների հարդարման գործով:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Տաղանդավոր նկարչուհիները Ուչմանա գյուղից
Սիրանուշը հաճախ դիտում է կորեական ֆիլմեր, եւ դրանից ելնելով սովորել է գրել ու կարդալ կորեերեն:

Ռուզաննա Հարոսյանը 12 տարեկան է, նա ծնվել է Ռուսաստանի դաշնությունում։ Մինչեւ 4 -րդ դասարան սովորել է այնտեղ, որից հետո տեղափոխվել է Վրաստան եւ հիմա սովորում է Ուչմանայի հանրային դպրոցի 6 -րդ դասարնում:

Ռուզաննան մեզ հետ զրույցում ասաց. «Ես նկարել սկսել եմ փոքր տարիքից, ինձ հիմնականում օգնում են քույրս եւ մայրս: Ապագայում ուզում եմ բժիշկ դառնալ իսկ նկարչությունը դա իմ հոբին է»:

Նշենք, որ Ռուզաննան բացի նկարչությունից զբաղվում է ձեռնամարտով եւ շատ է սիրում պարել:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Տաղանդավոր նկարչուհիները Ուչմանա գյուղից