Ռոդիոն Թումասյան. Տաղանդավոր նկարիչը. Տեսանյութ

Ռոդիոն Թումասյան. Տաղանդավոր նկարիչը. Տեսանյութ

Ռոդիոն Թումասյանը ծնվել է 1977 թվականի Նոյեմբերի 3-ին Վրաստանի Մախարաձե քաղաքում, (ներկայում՝ Օզուրգեթ) 1934-1989 թվականներին քաղաքը կոչվում էր Մախարաձե։ Հաճախել է տեղի միջնակարգ 4-րդ դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է բանվորի աշխատանքով։ Հոր՝ Յուրիկ Թումասյանի մահից հետո ընտանիքով՝ եղբոր և մոր՝ Լյուբա Անտանոսյանի հետ տեղափոխվել և բնակվել է մայրական ծննդավայր` Ժդանովական։ Ինչպես Ռոդիոն Թումասյանն է ասում, տեղափոխվելուց հետո սկզբնական շրջանում ֆինանսական առումով ապրուստ վաստակելը դժվար է եղել և իր ընտանիքին օգնել են հարազատները, ովքեր նույնպես ապրում են Ժդանովականում։ Գյուղում չափահաս դառնալուց հետո նա սկսել է մեկնել արտագնա աշխատանքի Ռուսաստանում և մինչ այսօր նա իր ապրուստը վաստակում է  այդկերպ։Ռոդիոնը ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատությունում չի սովորել, նկարչական տաղանդը վաստակել է հորից և նկարչությամբ զբաղվել է դեռևս փոքր հասակից։ Ռոդիոնի եղբայրը նույնպես տաղանդավոր նկարիչ է, կրկին ինքնուս։

Մեզ հետ զրույցում, նկարչին բնորոշ խորը հայացքով Ռոդիոնը նշեց. «Նկարչությամբ զբաղվելը իմ աշխարհն է, որտեղ կյանքի գույներն ու զգացմունքները հատվում են նույն կետում և կյանքը նկարի տեսքով արտացոլվում է իմ միջոցով։ Ես ընդհանրապես չեմ ուզում գնալ Ռուսաստան, աշխատանքի այդ ճանապարհը ինձ արդեն հոգնեցրել է, բայց ընտանիքս պահելու միակ միջոցը դա է։ Մեզ մոտ հնարավոր չէ նկարչի աշխատանքով բավարար գումար վաստակել, դրա համար էլ արտագնա անխուսափելի աշխատանքը իմ ճանապարհն է»։Գիպսով արված նկար

Ռոդիոնի միակ երազանքն է մնալ Ժդանովականում և բացառապես զբաղվել նկարչությամբ։

«Այո, դա ինձ համար միշտ երազանք է եղել, մնալ այստեղ, զբաղվել սիրած գործով, նկարել և նկարի միջոցով բացահայտել նոր աշխարհներ»։

Տաղանդաշատ նկարիչը իր գործերը պատկերում է յուղաներկով, ջրաներկով, գիպսով, հիմնականում թղթի, քարի և ստվարաթղթե թերթիկների(գիպսակարդոն) վրա։ Սակայն ուշագրավը ապակու վրա պատկեր հանելն է, որը նա կատարում է բնական միջոցներով, անվնաս ծեծելով ապակին նա ստանում է պատկերներ։Ապակու վրա ծեծված պատկեր

Բացի այդ նա սրահների, նախասրհաների, ննջասենյակների պատերին կարողանում է քանդակել մեծ ու գեղեցիկ պատկերներ։Պատկեր ննջասենյակի պատին

Ռոդիոն Թումասյանը իր նկարները հիմնականում նվիրում է։

«Շատ քիչ է պատահում երբ վաճառում եմ իմ գործերը, հիմնականում այն նվիրում եմ հարազատներիս, ընկերներիս ծանոթներիս»։

Ռոդիոնը ամուսնացած է, ունի երկու փոքրահասակ զավակ` մեկ աղջիկ և մեկ տղա։ Մայրիկը և իր ընտանիքը ապրում են միասին՝ Ժդանովականում։

Մանրամասները ստորեւ՝ տեսանյութում.