Գազի եվրոպական պահեստներում ամռանը պաhեստավորած ծավալների 10 %-ն է մնացել։ Այս մասին հայտնել է «Գազպրոմ» ընկերությունը։
Վերջին տվյալներով՝ գազի եվրոպական պահեստներում ծավալը կազմել է 22,9%, ինչը նախորդ տարվա համեմատ, պակաս է։ Ամռանը պահեստավորված ծավալների 90,8%-ն արդեն սպառվել է։ Գերմանիայի և Ֆրանսիայի գազի պահեստարանները 2/3-ով դատարկ են։
«Գազի եվրոպական պահեստներում հունվարի 11-ից ռեկորդային քիչ գազի ծավալներ կան։ Ծավալները 1 մլրդ խորանարդ մետրով պակաս են նվազագույն ցուցիչից։ Սովորաբար պահեստարաններից գազի սպառումը Եվրոպայում տևում է մինչև մարտի կեսեր և ապրիլ ամիսները»,- հայտնել են «Գազպրոմ» ընկերությունից։ shantnews.am