BP-ն ամփոփում է Կովկասում իր գործունեության արդյունքները։
Կազմակերպության հրապարակած հաշվետվության համաձայն՝ անցյալ տարի Վրաստանից դուրս եկող «Հարավկովկասյան» գազատարի համակարգի միջին օրական ծանրաբեռնվածությունը կազմել է 48,5 մլն խմ։ Արդյունքում Վրաստանի տարածքով անցել է 17,7 մլրդ խմ գազ, ինչը 59%-ով ավելի է, քան 2020թ.
Հիշեցնենք՝ BP-ն, British Petroleum-ը նավթի և գազի բազմազգ ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում։
Ընկերության եկամուտների մոտ մեկ երրորդը գալիս է ԱՄՆ-ում գործունեությունից: 2010 թվականին ընկերության կողմից վարձակալված Deepwater Horizon նավթային հարթակում պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է պատմության մեջ նավթի ամենամեծ արտահոսքին։
2013 թվականից BP-ն պատկանում է «Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի 20%-ին: