Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել է, որ օդային տարածքի և նավահանգիստների փակման հարցը այսօր չի քննարկվում, և լրատվամիջոցներին կոչ է արել խուճապ չտարածել։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այն խոսակցությունները, որ այսօր պետք է որոշումներ կայացվեին մեր օդային տարածքը, որոշ ծովային նավահանգիստներ փակելու մասին, իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակը վերահսկելի է մեր կողմից: Մենք մեր երկինքը չենք փակում»,- ասել է նա:
Դանիլովը հավելել է, որ որոշ ավիաընկերությունների որոշումը կապված է MH17 չվերթի կործանման հետ։ 1in.am