Երկուշաբթվանից Ուկրաինայի օդային տարածքը փաստացի փակ կլինի ավիահաղորդակցության համար արեւմտյան ապահովագրական ընկերությունների գործողությունների պատճառով: Այդ մասին հաղորդում է Лента.Ру-ն:
«Բրիտանական ապահովագրական ընկերությունները սահմանում են օդային շրջափակում: Որեւէ ինքնաթիռ չի ժամանի եւ չի մեկնի Ուկրաինայից երկուշաբթվանից»,-հայտարարել է ապահովագրական շուկայում աղբյուրը:
Ինչպես բացատրել է պարբերականի զրուցակիցը, Մեծ Բրիտանիայից խոշորագույն ապահովագրականները, որոնք ապահովագրում են մյուս միջազգային ընկերություններին, այսօր ուղարկել են ինքնաթիռների բոլոր համաշխարհային սեփականատերերին պաշտոնական հաղորդագրություն, որ 48 ժամ անց կդադարի գործել Ուկրաինայում ապահովագրական ծածկույթը ցանկացած օդանավի համար: