Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի բյուջեից տարեկան 29-60 հազար լարի կհատկացնի կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշված մեկ քաղաքացու ֆինանսավորման համար։ Այս մասին քաղաքապետարանի նիստում հայտարարել է Կախա Կալաձեն։
Քաղաքապետի խոսքով՝ «Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում» գրանցվածները ամբողջությամբ ֆինանսավորվում են այդ դեղերը ձեռք բերելու համար, որոնց սոցիալական միավորը 150 հազար և ավելի ցածր է, իսկ մնացած բոլոր շահառուները՝ 80 և 50 տոկոսով։
«Ծրագիրը կֆինանսավորի HER-2 դրական, տեղային տարածվածության (I-III փուլ) և մետաստազային ձևով արտահայտված կրծքագեղձի քաղցկեղի դեղամիջոցները», — ասել է Կալաձեն:
Կալաձեի խոսքով, ծրագրի ընթացիկ տարվա բյուջեն կազմում է չորս միլիոն լարի.
«Սա շատ կարևոր ծրագիր է, որը զգալիորեն թեթևացրել է կարիքավոր կանանց ու նրանց ընտանիքների ֆինանսական բեռը, նրանց մեծ մասին ազատել գույքի առուվաճառքից ու վարկային լուրջ պարտավորություններից։ Նշենք, որ դեղամիջոցի մեկ ամպուլայի արժեքը կազմում է մինչև 5 000 լարի (մոտ 1 670 դոլար)։ Որոշ դեպքերում մեկ փոխներարկման համար երկու տարբեր դեղամիջոցների համակցված գինը գերազանցում է 9 000 լարին (մոտ 3 000 դոլար)»։aliq.ge