Մբապեի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթել է «Ռեալին», Մեսսին վրիպել է 11-մետրանոցից

Մբապեի գոլի շնորհիվ ՊՍԺ-ն հաղթել է «Ռեալին», Մեսսին վրիպել է 11-մետրանոցից

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ն 1-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։

61-րդ րոպեին փարիզյան ակումբի կազմում 11-մետրանոցից վրիպել է Լիոնել Մեսսին, սակայն խաղավարտից վայրկյաններ առաջ Կիլիան Մբապեն անհատական բարձր վարպետության շնորհիվ գրավել է Տիբո Կուրտուայի դարպասը՝ հաղթանակ պարգևելով ՊՍԺ-ին։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին Մադրիդում։