
2013 թվականին գործարար համայնքից, մշակույթի ոլորտից մի շարք անհատներ միավորվեցին. ստեղծվեց «Ջավախքին աջակցություն հիմնադրամը»: Կառույցի ստեղծումը անհրաժեշտություն էր: Ջավախքն ու տեղի հայությունը պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Հիմնադրամը ստեղծման օրից շատ ծրագրեր արդեն իրականացրել է: ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ փետրվարի 9-ին էլ՝ Վահան Տերյանի հերթական տարելիցին, մեկնարկել է նոր ծագիր: Երեք փուլից կազմված թանգարանի վերականգնման աշատանքները ընթանում են: Հիմնադրամը ազդարարել է արդեն երկրորդ փուլը: 2018 թվականի ՋԱՀ-ը առաջին փուլով սկսեց ցուցասրահի վերականգնումը: 2-րդ փուլով կվերականգնվի հուշային մասը՝ այն հատվածը, որտեղ ապրել է մեծանուն գրողը: Lratvakan.am