Փոփոխություններ՝ դեղերի մասին օրենքում

Փոփոխություններ՝ դեղերի մասին օրենքում

Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ` փոփոխություններ են կատարվել «Դեղերի և դեղագործական գործունեության մասին» օրենքում։ Օրինագիծը խորհրդարանում քվեարկության է դրվել այսօր՝ փետրվարի 17-ին։ 

Նշվում է, որ փոփոխություններին կողմ է քվեարկել 78 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր։ 

Փոփոխությունների համաձայն՝ պետական գրանցման համար՝ դեղագործական արտադրանքի հետ պետք է ներկայացնել պատշաճ դեղարտադրության ստանդարտների (GMP) սերտիֆիկատը։

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ փոփոխությունները չեն վերաբերում այն երկրների արտադրողներին, որոնց հետ առկա է դեղերի փոխադարձ ճանաչում, քանի որ դրանց մեծ մասն արդեն ունի GMP սերտիֆիկատ։ Այս երկրներից ներկրվում է 4 000 անուն դեղամիջոց։ 

«Վերջին փոփոխություններից (բացի թուրքական ճանաչման ռեժիմից) մեզ համար կարևոր է իմանալ, թե նույնիսկ ինչ ստանդարտով է դեղը ներկրվում Թուրքիայից, և այն պետք է փաստաթղթավորել առկա ձևաչափով»,- ասել է Գաբունիան։ 

Նշենք, որ օրենքի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից։ 

Ընդգծենք նաև, որ տեղական արտադրողների դեպքում GMP ստանդարտին անցնելու պարտավորությունը պետք է ուժի մեջ մտնի հունիսից։