
Փետրվարի 27 -ին տեղի կունենա ծնունդով Ջավախքից Արման Ծառուկյանի մենամարտը UFC Fight Night մրցաշարում:
Հայ մարզիկի մրցակիցը կլինի իսպանացի Ժոել Ալվարեսը։ Արման Ծառուկյանի ներկայացնում է Հայաստանը:
Հիշեցնենք, որ Ծառուկյանը սեպտեմբերին առաջին ռաունդում նոկաուտով հաղթել էր Խրիստոս Գիագոսին, իսկ Ալվարեսը նոյեմբերին առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Տիագո Մոյզեսին։
Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են 25 -ամյա հայ մարզիկին: Մասնագետները կարծում են, որ ձեռքբերումները բավական են, որպեսզի Արմանը շրջանցի իսպանացուն։
Նշենք, որ փետրվարի 27 -ին կկայանա նաեւ Իսլամ Մախաչևի և Բենեյլ Դարիուշի մենամարտը։