Լաս Վեգասում անցկացված խառը մենամարտերի UFC Fight Night 192 մրցաշարում ռուսաստանցի մարզիկ ծնունդով Ջավախքից Արման Ծառուկյանը հաղթել է 31-ամյա ամերիկացի Խրիստոս Գիագոսին։
24-ամյա հայ մարտիկը տեխնիկական նոկաուտի է ենթարկել մրցակցին առաջին ռաունդի երրորդ րոպեին։
Մենամարտից անմիջապես հետո Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել թեթեւ քաշային կարգում UFC վարկանիշային աղյուսակը 8-րդ համար, ամերիկացի Դեն Հուքերին։
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 17 հաղթանակ և կրել 2 պարտություն։ Գիագոսը գրանցել է 19 հաղթանակ ու պարտվել 9 անգամ։ news.am