Եթե դու 14-29 տարեկան երիտասարդ ես,
Ապրում ես Նինոծմինդայի, Գորիի կամ Ախմետայի մունիցիպալիտետներում,
Հետաքրքրված ես երիտասարդական գործունեությամբ և սոցիալապես ակտիվ ես,
Ուրեմն այս հնարավորությունը քե՛զ համար է։
CENN-ը, Եվրոպական միության աջակցությամբ, նոր նախաձեռնած «Կանաչ ձեռներեցության անդրսահմանային երիտասարդական հարթակի» շրջանակներում հայտարարում է երիտասարդների ընդունելություն կրթական դասընթացներին՝ «Բնապահպանական և երիտասարդական տարածաշրջանային արշավների պլանավորում և իրականացում» թեմայով։
Առցանց դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդներին և խորացնել նրանց գիտելիքները բնապահպանական հաղորդակցության և երիտասարդության մոբիլիզացիայի առանձնահատկությունների վերաբերյալ՝ նպաստելու մարզային մակարդակում երիտասարդական ակտիվության զարգացմանը: Առցանց հանդիպումների շարքը բաց կլինի վրացի (Գորի, Ախմետա, Նինոծմինդա) և հայ (Լոռի, Տավուշ, Շիրակ) երիտասարդների համար, ովքեր ցանկանում են միանալ Կանաչ ձեռներեցության անդրսահմանային երիտասարդական հարթակին, և՛ Հայաստանում և՛ Վրաստանում դառնալ երիտասարդական հնարավորությունների ակտիվ մասնակիցներ։
Բնապահպանական և երիտասարդական արշավների պլանավորման և իրականացման տարածաշրջանային արշավը ներառում է հետևյալ թեմաները՝
Հանդիպումների շարքը կանցկացվի Մարտի 1-ից 10-ը ներառյալ՝ ZOOM հարթակում։ Մասնակցել կարող են Նինոծմինդայի, Գորիի և Ախմետայի մունիցիպալիտետներում ապրող 14-29 տարեկան երիտասարդները։ Մասնակցությունն անվճար է, մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն գրանցման թերթիկը և հայտնեն պատրաստակամություն՝ դառնալ երիտասարդական հարթակի անդամ։ Գրանցումը հնարավոր է մինչև 2022 թվականի Փետրվարի 28-ը հետևյալ հղումով՝ https://forms.gle/cz4iW111z7BrALQw8
Հավելյալ տեղեկության համար այցելեք ֆեյսբուքյան միջոցառմանը հետևյալ հղումով՝ https://fb.me/e/1lwZxjalp
Հանդիպումների շարքը նախաձեռնվել է Կանաչ ձեռներեցության անդրսահմանային երիտասարդական հարթակի կողմից, որի նպատակն է խթանել վրացի և հայ երիտասարդների միջև անդրսահմանային համագործակցությունը՝ ստեղծելով նորարարական և երիտասարդության զարգացմանը միտված ցանց: Հարթակը ստեղծվել է ԵՄ կողմից աջակցվող «EU4Youtհ: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակներում, որն իրականացնում են CENN-ը, Green Lane NGO-ն և KRDF-ը: Նախագծի նպատակն է նպաստել երիտասարդների ձեռնարկատիրական ներուժի, սոցիալական ձեռներեցության, ինչպես նաև կանաչ նորարարությունների զարգացմանը: