Մեծ Բրիտանիան պատրաստվում Է «Յունիս» փոթորկին

Մեծ Բրիտանիան պատրաստվում Է «Յունիս» փոթորկին

Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը փետրվարի 18-ի համար կարմիր նախազգուշացում Է հայտարարել վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորկի կապակցությամբ, որը մոտենում Է Մեծ Բրիտանիային: Այդ մասին հաղորդել Է BBC News-ը:

Նախազգուշացումը գործելու Է ժամը 07:00-ից մինչեւ 12:00-ն (Երեւանի ժամանակով 12:00-ից մինչեւ 16:00-ն): «Յունիս» փոթորիկը կարող Է ժամում մինչեւ 140 կիլոմետր արագությամբ քամու պոռթկումներ բերել Անգլիայի հարավ-արեւմուտք եւ Հարավային Ուելս: Հնարավոր են տների ավերածություններ, հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներ եւ ԷլեկտրաԷներգիայի անջատումներ: Ուելսի եւ Մոմերսեթի կոմսության դպրոցները կփակվեն այցելությունների համար: Միլիոնավոր մարդիկ, որոնք ապրում են Դեւոնի, Քոռնուոլի եւ Սոմերսեթի առափնյա մասերում, ինչպես նաեւ Ուելսի հարավային ափին, պետք Է մնան տանը:

Անգլիայի մնացած ողջ տարածքում վտանգավորության նարնջագույն մակարդակ Է հայտարարվել ժամը 05:00-ից մինչեւ 21:00-ն (Երեւանի ժամանակով 09:00-ից մինչեւ 01:00-ն): BBC-ի ալիքի եղանակի տեսության հաղորդավար Սայմոն Քինգը հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի հարավային ափերի համար քամու ուժի կանխատեսումը համեմատելի Է 1990 թվականի հունվարին մոլեգնած «Փոթորիկ Բեռնսի օրը» անվանմամբ ցիկլոնի հետ, որի պատճառով զոհվել Է մոտավորապես 50 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: 1in.am