Լուգանսկից 25 հազար բնակիչներ տարհանվել են Ռուսաստան

Լուգանսկից 25 հազար բնակիչներ տարհանվել են Ռուսաստան

Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության արդեն շուրջ 25 հազար բնակիչներ հատել են Ռուսաստանի սահմանը: Այս մասին հայտնել է ԼԻՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ խորհրդակցության ժամանակ:

Ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին բնակիչների՝ դեպի Ռոստովի շրջան ժամանակավոր տարհանման մասին: Տարհանվողների առաջին շարքում են կանայք, երեխաներն ու տարեցները: 1in.am