Կադա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ94-կմ110 (Փարավանի լեռնանցք) ներքին պետական նշանակության ավտոճանապարհին բքի վտանգի պատճառով ամեն օր ժամը 20:00-ից մինչև 08:00-ն, արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթեւեկությունը:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
«Օրվա մնացած հատվածում տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Երկու և ավելի առաջատար կամուրջներով ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 1tv.ge