Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Փետրվարի 19-ը հայոց մեծ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ Լայն ճանաչում է ձեռք բերում “Բանաստեղծություններ” հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։

Ձեզ ենք ներկայացնում Թումանյանի բանաստեղծություններից մեկը.

«Եթե իմ վերջին հայացքը մնա…»

* * *
Եթե իմ վերջին հայացքը մնա
Քո դեմքիդ վերա տխուր, վշտահար,
Տեսնեմ արտասուքդ ու սիրտս իմանա,
Որ սրտանց ես դու կոծում ինձ համար,

Եթե գիտենամ, իրավ պիտի դու
Ինձանից հետո ցավես իմ մահով,—
Երդվում եմ սիրով, առանց ցավելու
Կըմեռնեմ ես այդ հուսով ապահով։

Եվ երբ կըլսեմ իմ գերեզմանից
Ու կըճանաչեմ քո հեկեկանքը,
Կըմխիթարվիմ, որ սիրում ես ինձ,
Որ քաղցըր էր քեզ համար իմ կյանքը։
1890