«Lufthansa» ավիաընկերությունը կդադարեցնի դեպի Կիև և հակառակ ուղղությամբ չվերթները

«Lufthansa» ավիաընկերությունը կդադարեցնի դեպի Կիև և հակառակ ուղղությամբ չվերթները

Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը փետրվարի 21-ից փետրվարի 28-ը կդադարեցնի դեպի Կիև և հակառակ ուղղությամբ չվերթները։ Այս մասին տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով ավիաընկերության հայտարարության վրա։

Ըստ ընկերության՝ ուղևորները պետք է հետևեն իրենց չվացուցակներին։

Ըստ նրանց՝ փետրվարի 28-ից հետո նախատեսված չվերթների մասին տեղեկություն կհաղորդվի ավելի ուշ։ 1tv.ge