Ինչ սահմանափակումներ են չեղարկվում

Ինչ սահմանափակումներ են չեղարկվում

Վրաստանում համաճարակաբանական իրավիճակի վերլուծության հիման վրա միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշել է մեղմացնել գործող կանոնակարգերը։

Այսօր կառավարության վարչակազմում վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած հանդիպման ժամանակ նշվել է, որ երկիրը անցել է «Omicron»-ի գագաթնակետը, ինչը թույլ է տալիս աստիճանաբար վերացնել սահմանափակումները:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ.

  • Փետրվարի 27-ին նշանակված Վրաստան-Ռուսաստան ռեգբիի հանդիպմանը հանդիսատեսի 50%-ի ներկայությունը կթույլատրվի;
  • Մարտի 1-ից օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով երկիր մուտք կգործեն բոլոր օտարերկրյա քաղաքացիները/բնակիչները, որոնք լիովին պատվաստված են, իսկ պատվաստված չլինելու դեպքում՝ կներկայացնեն 72-ժամյա ՊՇՌ թեստ
  • Վրաստանի քաղաքացիների՝ ՊՇՌ թեստով երկիր մուտք գործելու դեպքում, չեղարկվում է երրորդ օրը ՊՇՌ թեստավորման պարտավորությունը, իսկ ՊՇՌ թեստի բացակայության դեպքում գործող 8-օրյա ինքնամեկուսացումը նվազեցվում է մինչև 5 օր
  • Կանոնակարգերի մեղմացումից ելնելով չեղարկվում են բիզնես-այցերի, «Աշխատիր Վրաստանից» և ուսանողական հավելվածները
  • Սննդի օբյեկտներում բաց տարածքում մեկ սեղանի շուրջ կթույլատրվի նստել 15 հոգու (10-ի փոխարեն)
  • Փակ տարածքում սեղանի շուրջ կթույլատրվի նստել 10 մարդու (գործող 6-ի փոխարեն);
  • Հյուրերի առավելագույն թվի սահմանափակումը չեղարկվում է
  • Հասարակական միջոցառումները (խնջույք, ծննդյան օր, հարսանիք, հոգեհաց) կթույլատրվեն նույն պայմաններով` փակ տարածքում սեղանի շուրջ կթույլատրվի նստել 10 մարդու, իսկ բաց տարածքում` 15 հոգի մեկ սեղանի շուրջ
  • Մարտի 1-ից կվերացվեն կարանտինային տարածքները, կովիդ-հյուրանոցները, այսօրվանից կդադարեցվի վարակվածների մուտքն այդ տարածքներ
  • Չեղարկվում է թերմոսկրինինգի պարտավորությունը
  • Չեղյալ է հայտարարվում ախտահանիչ գորգ ունենալու պարտավորությունը
  • Ճաշարանի ծառայությունների սահմանափակումները հանվում են
  • Ակումբներին թույլատրվում է գործել մարտի 4-ից՝ միջոցառման ընդհանուր տարածքի 60% ծանրաբեռնվածությամբ
  • Կոնֆերանսները, սեմինարները և վերապատրաստումները թույլատրվում են մարտի 15-ից առանց սահմանափակումների
  • Համակարգող խորհրդի նիստերը շաբաթականի փոխարեն կանցկացվեն երկու շաբաթը մեկ:

Միջգերատեսչական համակարգող խորհուրդը կշարունակի հետևել համաճարակաբանական միտումներին և համապատասխան որոշումներ կայացնել: Վրաստանի խորհրդարանը և նախագահի աշխատակազմը ակտիվորեն ներգրավված են վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքներին։