Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն չի բացառում Վրաստանում դիմակ կրելու պարտավորության վերացումը։
Ինչպես նա նշեց Համակարգող խորհրդի նիստից հետո, համաճարակային իրավիճակի բարելավման զուգահեռ կվերանայվի դիմակ կրելու պարտավորության հարցը։
«Այս հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն, և հենց որ համաճարակային իրավիճակը բարելավման միտում դրսևորի, և հենց որ այդ միտումը ուժեղանա, և մենք ամուր հիմքեր ունենանք, պարզ է, որ կվերանայվեն դիմակ կրելու պարտավորությունները»,– ասում է Գիորգի Ղիբրաձեն։ tv9news.ge