Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը եւ ո՞ր դեպքում իմաստ ունի այն կրելը

Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը եւ ո՞ր դեպքում իմաստ ունի այն կրելը

Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը եւ ո՞ր դեպքում իմաստ ունի այն կրելը: ԱՀԿ-ի մասնագետներն առողջ մարդկանց խորհուրդ են տալիս դիմակ կրել միայն այն դեպքում, երբ խնամում են կորոնավիրուսով հիվանդ մարդկանց:

Մասնագետները հիշեցնում են, որ եթե դիմակը չի կարող ապահովել կորոնավիրուսից պաշտպանվելու անհրաժեշտ մակարդակը, ապա պետք չէ մոռանալ այն մասին, թե որքան կարեւոր է պարբերաբար օճառով լվանալ ձեռքերն ու սպիրտ պարունակող հակասեպտիկներ կիրառել:

Ինչպե՞ս ճիշտ կրել եւ հանել բժշկական դիմակը՝

  • Դիմակը կրելուց առաջ ձեռքերը լվացեք կամ մշակեք սպիրտ պարունակող հակասեպտիկով;
  • Դիմակը պետք է փակի քիթն ու բերանը, դեմքի եւ դիմակի միջեւ բաց մասեր չպետք է լինեն, եւ դա հենց պատճառներից մեկն է, որ սովորական դիմակներն անարդյունավետ են կորոնավիրուսի դեմ;
  • Երբ դիմակ եք կրում, չպետք է ձեռքով դիպչեք դրան: Եթե այնուամենայնիվ դիպչել եք, ձեռքերը լվացեք կամ մշակեք սպիրտ պարունակող հակասեպտիկով;
  • Դիմակը պետք է ժամանակ առ ժամանակ փոխել: Որոշ մարդիկ ասում են, թե այն պետք է փոխել 25-40 րոպեն մեկ, մյուսներն էլ՝ ավելի հաճախ: ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ դիմակը պետք է փոխել, երբ այն խոնավացել է:
  • Դիմակը հանել խորհուրդ է տրվում հետեւի ռեզինից բռնելով եւ չդիպչելով առջեւի մասին: Օգտագործված դիմակն անհրաժեշտ է անմիջապես դեն նետել եւ ձեռքերը լվանալ կամ մշակել հակասեպտիկով;
  • Մեկանգամյա օգտագործման դիմակները կրկին օգտագործել չի կարելի: