Սննդի ազգային գործակալության տեսուչները ստուգում են անասնաբուժական հսկողության ենթակա օբյեկտները: Պետական վերահսկողություն է իրականացվել Գուրիայի և Աջարիայի մարզերի 49 օբյեկտներում, այդ թվում՝ անասնաբուժական դեղատներում, անասնաբուժական կլինիկաներում և խանութներում։ Օբյեկտների մեծ մասը համապատասխանում էր սահմանված պահանջներին։
Գործակալության տվյալներով՝ 12 օբյեկտ տուգանվել է ժամկետանց դեղերի, մակնշման, պահպանման ու վաճառքի կանոնները խախտելու, ինչպես նաև տնտեսական գործունեության ռեգիստրում չգրանցվելու համար։
Սննդի ազգային գործակալությունը այս տարի ևս շարունակում է ամբողջ հանրապետության անասնաբուժական հաստատությունների ստուգումները։ Նախատեսվում է ստուգել բոլոր օբյեկտները, ավելացնել ստուգումների քանակը։
Գործակալության տվյալներով՝ նշված վերահսկողությունն օգնում է ցանցից հեռացնել անորակ և ժամկետանց դեղերը, պաշտպանել բնակչության և ֆերմերների շահերը։
2021 թվականին իրականացվել է 628 պետական հսկողություն, որից 144-ի դեպքում հայտնաբերվել են անհամապատասխանություններ, որոնց նկատմամբ գործակալությունը կիրառել է օրենքով նախատեսված պատժամիջոցներ։ 1tv.ge