Սամցխե-Ջավախքում ապօրինի հատել են փշատերեւ ծառեր

Սամցխե-Ջավախքում ապօրինի հատել են փշատերեւ ծառեր

Բնապահպանական վերահսկողության վարչության Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները բացահայտել են ապօրինի անտառօգտագործման 13 դեպք։

Գործակալության տվյալներով՝ Բորժոմիի և Ախալցիխեի մունիցիպալիտետներում քաղաքացիները ապօրինի կերպով հատել և տեղափոխել են 27 փշատերև ծառեր։ Մեքենաներում հայտնաբերված ապրանքի համար վարորդները չեն կարողացել համապատասխան փաստաթղթեր ներկայացնել։

Միաժամանակ Ադիգենի, Ախալցիխյի և Բորժոմիի մունիցիպալիտետներում տեղակայված գրանցված սղոցարաններում բացահայտվել է տեխնիկական կանոնակարգի խախտման 6 դեպք։ tv9news.ge