Ուկրաինայում սկսվել է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ

Ուկրաինայում սկսվել է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ

Ուկրաինան սկսել Է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ: Փետրվարի 23-ին այդ մասին ասված Է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ:

«2022 թվականի փետրվարի 22-ին Ուկրաինայի նախագահ (Վլադիմիր Զելենսկին) ստորագրել Է Ուկրանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի՝ «Հատուկ շրջանում պահեստայինների թվից անձանց զինվորական ծառայության զորակոչելու մասին» հրամանը: Զորակոչի ենթակա կլինեն 18-ից միտնչեւ 60 տարեկան պահեստայինները: Դրանք կլինեն ինչպես սպաներ, այնպես Էլ շարքային եւ սերժանտական կազմ»,- նշված Է հաղորդագրության մեջ: Ճշտվում Է, որ զորակոչն սկսվել Է փետրվարի 23-ին, ծառայության առավելագույն ժամկետը 1 տարի Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 1in.am