Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուս զինվորականները վերահսկում են Չեռնոբիլի ատոմակայանը։
Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը փետրվարի 24-ին գրավել են ՌԴ օդադեսանտային ուժերի ստորաբաժանումները։
Նրա խոսքով՝ ուկրաինական ատոմակայանների պաշտպանության գումարտակի զինվորականների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրակայանների ստորաբաժանումների և պաշտպանիչ սարկոֆագի անվտանգության համատեղ ապահովման վերաբերյալ։
Ինչպես նշել է Կոնաշենկովը, դա երաշխիք կլինի, որ ազգայնական կազմավորումները և այլ ահաբեկչական կազմակերպությունները չեն կարողանա օգտագործել երկրում ստեղծված իրավիճակը միջուկային սադրանքներ կազմակերպելու համար։
«Ատոմակայանի տարածքում ռադիոակտիվ ֆոնը նորմալ է»,- ասել է Կոնաշենկովը։
Միաժամանակ, Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչության տվյալներով, Չեռնոբիլի գոտում նկատվում է ճառագայթման մակարդակի աճ։ Գերատեսչությունը, սակայն, նշում է, որ դեռևս հնարավոր չէ պարզել ռադիացիոն ֆոնի փոփոխության պատճառները՝ կապված այդ տարածքում օկուպացիայի և ռազմական գործողությունների հետ։ 1tv.ge