Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 835 նոր դեպք, ապաքինվել է 13 840 պացիենտ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 835 նոր դեպք, ապաքինվել է 13 840 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 835 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 13 840 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 41 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 26 252 թեստ, այստեղից 12 913-ը արագ, իսկ 13 339-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 18.42 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 26.68 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 22.64 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 603 007 դեպք, որից 1 491 321 հիվանդ ապաքինվել է, 16 138-ը ՝ մահացել:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 1245 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 449 անձ:

Երեկ, փետրվարի 26-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 6 236 նոր դեպք, ապաքինվել է 14 909 պացիենտ, մահացել 43 մարդ: