Ոչ բոլորն ունեն բավարար տեղեկատվություն այն ախտանիշների մասին, որոնք կարող են վկայել քաղցկեղի մասին: Ուռուցքաբան- խորհրդատու, բժիշկ Ամեն Սիբթեյնը (Մեծ Բրիտանիա) Daily Express-ին տված հարցազրույցում թվարկել է քաղցկեղի 9 հիմնական ախտանիշ:
Նրա խոսքով՝ առաջին ախտանիշը, որը ուշադրություն է պահանջում, մարմնի ցանկացած հատվածում երկարատեւ անբացատրելի ցավն է։ Եթե այն պահպանվում է ավելի քան 3 շաբաթ,պետք է անհապաղ դիմել բժշկի։
Նշանների շարքում, որոնցով կարելի է կասկածել քաղցկեղի առկայությանը, բժիշկն անվանել է նաեւ անպատճառ արյունահոսությունը եւ քաշի կորուստը։
Ուռուցքաբանական հիվանդությունների մասին կարող են վկայել նաեւ անհիմն մշտական հոգնածությունը, գիշերային առատ քրտնարտադրությունը, մարմնի տարբեր մասերում ուռածությունը, հազը եւ կուլ տալու հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ փքվածությունը։