Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը կարող է հասնել 7 միլիոնի

Եվրոպայում ուկրաինացի փախստականների թիվը կարող է հասնել 7 միլիոնի

Ուկրաինայից փախստականների հոսքը չի դադարում: Եվրոպան պետք է պատրաստվի նման արտակարգ իրավիճակին, զգուշացրել է ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեշ Լենարչիչը։

«Ռուսական զորքերի ներխուժումից հետո Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետ կապված՝ Եվրոպա տեղահանված ուկրաինացիների թիվը կարող է հասնել մոտ 7 միլիոնի»,-փետրվարի 27-ին հայտարարել է Լենարչիչը։

Ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ ներքին գործերի նախարարների՝ վերաբնակեցված ուկրաինացիների հոսքի վերաբերյալ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, Լենարչիչը նշել է, որ ՄԱԿ-ի տվյալներով, եթե պատերազմը շարունակվի, մոտ 18 միլիոն ուկրաինացի կտուժի։

Եվրահանձնակատարը հայտնել է, որ Մոլդովան արդեն ընդունել է 25000 ուկրաինացի փախստականի, և ընդգծել է, որ բոլոր գնահատականները նախնական են, քանի որ փախստականների հոսքը շարունակվում է։

«Թվերը մեծ են, և մենք պետք է պատրաստվենք նման արտակարգ իրավիճակին, որը պատմական չափերի է»,- հավելել է նա։ shantnews.am