Բողոքի ակցիա Երևանում՝ հաջակցություն Ուկրաինայի

Բողոքի ակցիա Երևանում՝ հաջակցություն Ուկրաինայի

Մի խումբ քաղաքացիներ, այդ թվում` ուկրաինացիներ Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել՝ հաջակցություն Ուկրաինայի:

«Ուզում ենք, որ Հայաստանը աջակցի մեզ այս դժվար պահին»,- ասում են այստեղ բնակվող ուկրաինացիները:

Ռուսաստանի դեսպանատան դիմաց ակցիան նախաձեռնել էր Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքով՝ ռուսական ուժերի Ուկրաինա ներխուժումը հակամարդկային գործողություն է և որևէ կերպ չի կարող արդարացվել. «Մենք հիմա եկել ենք այստեղ` ցույց տալու համար և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ ողջ աշխարհին, որ մենք մենք համերաշք ենք, որ մենք հասկանում ու գիտակցում ենք, որ մեր պայքարն ընդհանուր է, ազատությունը չի բաժանվում: Պուտինն ասում է, որ անբաժան է անվտանգությունը: Իրականում անբաժան է ազատությունը, անբաժան են մարդկային արժեքները, մենք պարզ այս ուղերձով ենք եկել»:

Հայաստանի իշխանությունների արձագանքը ռուս-ուկրաինական իրադարձություններին անհրաժեշտ էր, բայց ոչ բավարար, ընդգծում է արևմտամետ գործիչը։ Արտգործնախարարությունը երեկ նախքան Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը հայտարարեց՝ պաշտոնական Երևանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց չկա, պաշտոնական Երևանը ցանկանում է, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա։

«Դա անհրաժեշտ էր ասել այն, ինչ ասվեց, բայց բավարար չէ, անհրաժեշտ էր ասել, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը` օրակարգում չկա Դոնբասի այս կեղծ հանրապետությունների ճանաչումը, դա շատ կարևոր է», – ասում է Խզմալյանը:

Հաջակցություն Ուկրաինայի ակցիան ավարտվեց այդ երկրի ու Հայաստանի հիմների կատարմամբ: tv9news.ge