Կիևի հեռուստաաշտարակի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Կիևի հեռուստաաշտարակի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Նախնական տվյալներով՝ Կիևի հեռուստաաշտարակի վրա հարձակման հետևանքով զոհվել է հինգ և վիրավորվել հինգ մարդ։ Այս մասին գրում է «Յունիան» գործակալությունը՝ հենվելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության վրա։ Գերատեսչության տվյալներով՝ տեղում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։

Ըստ առկա տեղեկությունների՝ հեռուստաաշտարակի ուղղությամբ արձակված մեկ արկն ընկել է «Բաբի Յարի» հուշահամալիրի տարածքում։ Մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ եւս երկու հրթիռ վնասել են հեռուստաաշտարակի տրանսֆորմատորն ու սարքավորումները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է միջադեպին։

«Կոչ եմ անում աշխարհին՝ ի՞նչ իմաստ ունի 80 տարվա ընթացքում «այլևս երբեք» ասելը, եթե աշխարհը լռում է, երբ «Բաբի յարի» վրա ռումբ է ընկնում։ Առնվազն հինգ սպանված: Պատմությունը կրկնվում է»,- գրել է Զելենսկին։ tv9news.ge